Ամերիկյան Տուպելո քաղաքում (Միսիսիփի նահանգ) կրակել են կրկեսային ասիական փղի վրա. կենդանին վիրավորվել է անցնող մեքենայի պատուհանից արձակված կրակոցից:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, 39-ամյա փիղը կանգնած է եղել կրկեսի արգելապատնեշի մոտ, երբ տեղի է ունեցել միջադեպը: Որեւէ այլ կենդանի չի վիրավորվել:
Դեպքի վայր ժամանած անասնաբույժը հայտարարել է, թե վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Սակայն որոշում է կայացվել փղին մի քանի շաբաթով բուժման համար ուղարկել Միսսուրի նահանգ:
Ոստիկանությունը որոնում է կրակողներին: Ըստ իրավապահների, հանցագործությունը հետաքննվելու է դաշնային մակարդակով, քանի որ ասիական փղերն անհետացման վտանգի տակ են:




























