Փետրվարի 19-ին Հնդկաստանի Հարավային Բենգալիա նահանգում վթարի է ենթարկվել МиГ-27 կործանիչը։

Ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց մի քանի րոպե անց՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, վթարի արդյունքում զոհեր չեն եղել, օդաչուն հասցրել է կատապուլտվել։ Նա միջին կարգի վնասվածքներով այժմ հոսպիտալում է գտնվում։

Արժե նշել, որ սա վերջին երեք օրում նմանատիպ երկրորդ դեպքն է։ Եւս մեկ ինքնաթիռ Հնդկաստանի հարավում ընկել էր փետրվարի 16-ին։ Կործանիչի օդաչուն զոհվել էր։

Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն։