Էմմի Բի պրոդյուսերական կենտրոնը մինչեւ օրս չի ստացել «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի sms քվեարկության արդյունքները։ Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը։ Վերջինս նշեց, որ արդյունքերը ստանալու համար դիմել են «Իտերմոբ» կազմակերպությանը, որը զբաղվում է հաղորդագրությունների բաշխմամբ, սակայն խոստացված 6 օրվա ընթացքում դրանք չեն ներկայացվել։ Իսկ «Վիվա Սել» եւ «Օրանժ» ընկերությունները պատասխանել են, որ իրենք ապահովել են միայն հաղորդագրություների տեղափոխումը «Ինտերմոբ» ՍՊԸ-ի գլխավոր սերվեր։
«Արմենթել» ընկերությունը հարցի առնչությամբ ոչ մի տեղեկատվություն չի տվել։
Էմմիի պրոդյուսերի խոսքով, «Ինտերմոբ» ՍՊԸ-ից SMS քվեարկության արդյունքները ստանալուց անմիջապես հետո դիմելու են դատարան։
«Մեր իրավաբանները դիմելու են իրավասու մարմիներին, որոնք արդեն օրինական կաշխատեն»,-ասաց Նադեժդա Սարգսյանը՝ հավելելով, որ վստահ է՝ դատարանը ճիշտ պատասխան կտա։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցում էին 9-ից ավելի երգիչներ, այդ թվում՝ Էմմի եւ Միհրան զույգն ու Ռազմիկ Ամյանը։
Արդյունքում հաղթող էր դարձել Եվա Ռիվասը՝ «Apricote stone» երգով, ինչն էլ դժգոհություն էր առաջացրել Էմմիի եւ Ռազմիկ Ամյանի մոտ։ Նրանք պնդում են, որ sms քվեարկությունն անցել է խախտումներով:




























