Costa Crociere ընկերությունը, ում պատկանում էր 2012 թվականի հունվարին ջրասույզ եղած Costa Concordia նավը, որպես վարչական տուգանք կվճարի մեկ միլիոն եվրո:
Համապատասխան վճիռն ընդունել է Գրոսետո քաղաքի դատավոր Վալերի Մոնտեսարկիոն: Վճարվելիք այս գումարի միջոցով Costa Crociere-ն չի ենթարկվի նավավթարի վերաբերյալ դատավարության, սակայն տվյալ գործընթացում հանդես կգա որպես տուժող կողմ, որը կորցրել է իր նավը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Costa Concordia նավը ջրասույզ է եղել հունվարի 14-ի գիշերը, Տիրենյան ծովում` Ջիլո կղզու մոտակայքում: Ողբերգության պահին նավի վրա 4,2 հազար մարդ է եղել: Վթարի հետեւանքով զոհվել է 32 մարդ, որոնցից երկուսը մինչ օրս համարվում են անհայտ կորած: Նախնական դատալսումները կսկսվեն ապրիլի 15-ին:




























