Վաշինգթոնում Փենսիլվանիայի քաղաքացին ձերբակալվել է Սպիտակ տունը պայթեցնելու սպառնալիքի համար:
Կոլումբիայի տարածաշրջանի ոստիկանության ներկայացուցիչ Արազ Ալալին հայտարարել է, որ ապրիլի 10-ի առավոտյան տղամարդը մոտեցել է ԱՄՆ նախագահի տիրույթը հսկող սպային եւ ասել, որ մոտակայքում կայանած բեռնատարի մեջ շուտով գործի կդրվի պայթուցիկ սարք, հաղորդում է АР-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ շրջակա փողոցներն ու մետրոյի մուտքը փակվել են` կասկածելի ավտոմեքենա հայտնաբերելու պատճառով: Այժմ փողոցները բաց են, քանի որ բեռնատարում ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել:
Ձերբակալվածը Փենսիլվանիայի 44-ամյա բնակիչ Կժիշտոֆ Վազիկն է: Նա արդեն դատապարտվել է ծանր հանցագործություններ կատարելու սպառնալիքների համար:




























