Գերմանիայում զվարճալի դեպ է գրանցվել. Զալցբուրգ-Մյունխեն գնացքում ոստիկանների կողմից ստուգման ժամանակ մի երիտասարդի մոտից լատվիական անձնագիր են գտել՝ Վլադիմիր Պուտինի անունեվ եւ լուսանկարով:

Ինչպես «Ռոսիյսկայա գազետա»-ին պատմել է Բավարիայի Տրաունշտայն քաղաքի ոստիկանական տեսչության ներկայացուցիչը, անձնական փաստաթղթերի ստուգումը կատարվել է օրենքի շրջանակներում, քանի որ երկաթուղին գտնվում է Ավստրիայի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա: Երբ երիտասարդը բացել է իր դրամապանակը, որպեսզի հանի անձը հաստատող գերմանական փաստաթուղթը, ոստիկանը նկատել է Պուտինի լուսանկարը մեկ այլ փաստաթղթի վրա:

Ոստիկանության փոխանցմամբ՝ առաջին հայացքից փաստաթղթի կեղծ լինելը հնարավոր չէր պարզել:

Պարզվել է, որ ռուսական արմատներով 27-ամյա գերմանացին վարորդական իրավունքը գնել է ռուսաստանյան շուկաներից մեկում՝ «կատակի համար»:

Ոստիկանությունն առգրավել է այդ փաստաթուղթը եւ թույլ է տվել երիտասադրին շարունակել ճանապարհը: