Ֆրանսիայում հրշեջներն ազատել են կնոջը, ում այսօր՝ ապրիլի 10-ին, պատանդ էին վերցրել Փարիզի Մոնթրեյ արվարձաններում:

35-ամյա տղամարդը դանակը պահելով իր նախկին ընկերուհու մոր կոկորդին, շուրջ երկու ժամ նրան պահել է տանը: Ինչպես գրում է Le Parisien-ը, եւ չարագործը, եւ կինը սերբական համայնքի ներկայացուցիչներ են:

Ոստիկանները ենթադրել են, որ կոնֆլիկտն առաջացել է ընտանեկան վեճից եւ չեն սխալվել: Տղամարդուն լքել է նրա ընկերուհին եւ նա իր չարությունը թափել է նրա մոր վրա, հաղորդում է НТВ-ն: Կինը թեթեւ վնասվածքներ է ստացել, իսկ տղամարդուն ձերբակալել են հատուկջոկատայինները:

Կնոջն ազատելու գործողությանը մասնակցել է մոտ 30 ոստիկան եւ 4 հրշեջ մեքենա: