Առաջիկա հանգստյան օրերին Լաս Վեգասի թեմական համայնքը, որը ներկայումս ավելի քան 100 ընտանիք է ներառում, կմասնակցի առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը, հաղորդում է «Las Vegas Sun»-ը: «Ես երջանիկ եմ, որ համայնքի համար աղոթավայր է լինելու: 1915թ-ին մոտ 3000 հայկական եկեղեցի է ոչնչացվել, եւ կարեւոր է ունենալ այս վայրերը, որտեղ եկեղեցական գրառումները, պատմությունն ու մշակույթը պահպանվում ու ապրում են»,-ասել է թեմի առաջնորդ Ավետիս Թորոսյանը:
Լաս Վեգասում նախագիծը մեկնարկել է 2009թ-ին, երբ հողատարածք էր գնվել: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ հիմնարկեքը տեղի էր ունեցել 2011թ. հոկտեմբերին:



























