Ուզբեկստանի տարածքում գտնվող ղրղզական Բարակ անկլավի բնակիչները մարդասիրական օգնություն տեղափոխող մի քանի վարորդների են պատանդ վերցրել, հաղորդում է «ԿիրՏԱԳ» գործակալությունը:
Մարդասիրական օգնության բաժանումից հետո բնակիչները ղրղզ պաշոնյաներին եւ վարորդներին թույլ չեն տվել հեռանալ: Ավելի ուշ իշխանության ներկայացուցիչներին հաջողվել է հեռանալ, իսկ վարորդներին պատանդ են պահել: Անկլավի բնակիչները պահանջում են բացել «Ակ-Թաշ» սահմանապահ կետը, որը փակվել էր 2013թ. սկզբին, ինչպես նաեւ իրենց հողատարածքներ հատկացնել Ղրղզստանի հարավում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարեսկզբին Ղրղզստանի եւ Ուզբեկստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը սրվել էր: Հունվարի վերջին Ղրղզստանն ու Ուզբեկստանը պայմանավորվել են հումանիտար օգնություն հատկացնել անկլավի բնակիչներին:




























