ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում մի քանի մեքենաների մասնակցությամբ ավտովթարի մեղավոր ամերիկացի երիտասարդը վթարի մեջ մեղադրել է իր հետեւից ընկած զոմբիներին: Միջադեպի հետեւանքով, մայրուղու վրա միմյանց էին բախվել մի քանի ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսը շրջվել էին. 4 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկանները ձերբակալել են ավտովթարի մեղավոր 19-ամյա Ջերեմեյ Քլայդ Հերթլայնին: Նա իրավապահների հետ զրույցում ասել է, որ կորցրել է բեռնատարի կառավարումը, (ի դեպ, այդ մեքենան նա առեւանգել էր) երբ փորձել է պոկվել իրեն հետապնդող կենդանի մեռելներից: Ոստիկանությունում չեն բացառում, որ երիտասարդն այդ պահին գտնվել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ, հաղորդում է Lenta.ru-ն:
Պարզվել է, որ Հերթլայնը բեռնատարով գալիս էր Թեննեսի նահանգիցԼ Սկզբում մեքենայի ղեկին եղել է վարորդ Դենիել Մարտինեսը, բայց հետո երիտասարդը որոշել է առեւանգել մեքենան, երբ վարորդը դուրս է եկել սրահից՝ փաստաթղթերը լրացնելու համար:




























