Ամերիկայն Քանզաս նահանգի Ազգային գվարդիայի երեք անդամներ վերջերս են Հայաստանից վերադարձել հայրենիք, այն ժամանակ, երբ նահանգը նշում է օտարերկրյա գործընկերության 10-ամյակը: Նրանք պատմել են իրենց տպավորությունները:

Ինչպես հայտնում է The Topeka Capital-Journal-ը, ավագ սերժանտ Բրայան Մարտինը մեկն է այն երեքից, ովքեր մարտին հինգ օրով ժամանել էին Հայաստան` գնահատելու արտակարգ իրավիճակում փրկարարական միջոցներ ձեռնարկելու հայ զինվորականների գիտելիքները, որ նրանք կարող են օգտագործել աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ: Սա նրանց առաջին առաքելությունն էր կովկասյան տաածաշրջանում:

Մարտինի խոսքով՝ ինքն ու ավագ սերժանտներ Քիմբերլի Ֆոքսը եւ Վերնոն Փերքինսը մշակույթի դասեր են ստացել, նաեւ խորհուրդ` չխոսել քաղաքականության մասին, սակայն դա խնդիր չհարուցեց: «Մարդիկ այնքան հյուրընկալ էին»,- ասել է նա:

Մարտինը պատմել է, որ մի օր երեկոյան հրավիրվել են ավանդական հայկական ընթրիքի: «Սեղանի մոտ սովորաբար «հրամանատար» է լինում, ով ասում է, թե երբ մարդիկ կարող են ուտել եւ կենացներ ասել: «Դուք ուտում եւ ուտում եք, եւ պետք է զգույշ լինեք, քանի որ ախորժակը միայն բացվում է»,- նշել է նա:

«Ես ապշած է, թե որքան բաց էին նրանք: Հուսով եմ, որ գործընկերությունը երկար կտեւի»,- ասել է նա: