Ճապոնիայի Կիոտո քաղաքում մոտ երեք հազար դոլար արժողությամբ բազմագործառութային սանհանգույց են գողացել: Թանկարժեք սանտեխնիկան անհետացել է այգիներից մեկում գտնվող կանացի արտաքնոցից:
Իշխանությունների խոսքով` էլեկտրական նստատեղն անհետ կորել է: Արտաքնոցում տեղադրված են ջրի ծախսը վերահսկող հաղորդիչներ: Բացի այդ սանհանգույցի վրա կար նաեւ ջերմաստիճանը կարգավորող ավտոջերմացուցիչ: «Խելացի» սանհանգույցն ունի հատուկ հակաբակտերիոզ ծածկույթ:
Մի նստատեղով հանցագործը չի բավարարվել, նա նաեւ գողացել է մի քանի այլ կափարիչներ մյուս արտաքնոցներից: Քննիչները նշել են, որ գողությունը կազմակերպվել է պրոֆեսիոնալի կողմից: Սովորական հանցագործը չէր կարող այսպես մանրակրկտորեն քանդել տեխնիկան: Ինչպես հայտնել է «Վեստի.ռու»-ն, գողության ֆոնի վրա արդեն հումորներ կան, որ տղամարդն ընտրել է հենց կանացի բաժինը, քանի որ տղամարդկանց բաժնի սանհանգույցի սանիտարական վիճակը նրան չի գոհացրել:




























