Նեպալում երկու է զոհվել Բհակտապուր քաղաքում ամանորյա տոնակատարության ժամանակ, տասմետրանոց կառքի անիվների տակ: Եւս ութ մարդ վնասվածքներ է ստացել: Մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նա գլխի վնասվածք է ստացել:

Ավանդույթի համաձայն մի քանի հարյուր մարդ քաշում են կառքի չորս պարաններից: Արդյունքում, երբ կառքն անցել է մարդկանց վրայով, բազմության մեջ խուճապ է սկսվել: Միջոցառմանը մոտ 50 հազար մարդ է մասնակցել, շատերը եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Անվտանգությունը տոնակատարության ժամանակ ապահովել են1,5 հազար ոստիկաններ,սակայն նրանք չեն կարողացել կասցենել խուճապը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Բհակտապուրի բնակչության մեծ մասը կազմող նեւարցիները ամանորը նշում են ապրիլի կեսերին, տոնակատարությունները շարունակվում են 9 օր: