Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում, ապրիլի 10-ին, երկու երիտասարդներ դաժանաբար ծեծել են հայ տղամարդուն: 58-ամյա տուժած տղամարդը, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել դեմքին եւ մարմնին, դիմել է քաղաքային հիվանդանոց, հաղորդում է «Գործարար Բերդիչեւ» թերթը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ զրույցում տղամարդը հայտնել է, որ այդ վնասվածքներն իրեն հասցրել են երկու երիտասարդներ: Նրա նկարագրության օգնությամբ, ոստիկանները ձերբակալել են 19 եւ 22 տարեկան երկու երիտասարդների, ովքեր կասկածվում են տվյալ հանցագործությունը կատարելու մեջ:
Ներկայումս նրանք գտնվում են ոստիկանության բաժնում, որտեղ ցուցմունք են տալիս: Խմբակային խուլիգանության համար նրանց սպառնում է 4-5 տարվա ազատազրկում:




























