Վիեննա-Երեւան չվերթի նկատմամբ ուղեւորների մեծ պահանջարկի հետ կապված «Ավստրիական ավիաուղիները» չվերթները շաբաթական 6 –ից կհասցնի 7-ի: Ինչպես NEWS.am-ին ասաց ընկերության մամուլի քարտուղար Վիլհելմ Բալդիան, 2013թ. ամռանը չվերթներ կիրականացվեն ամեն օր:
Հիշեցնենք, որ ապրիլի 3 –ին «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարություն էր տարածել «Արմավիայի» սնանկության մասին: Այդ դժվարությունների հետ կապված օդանավակայանն սկսել էր բանակցությունները մյուս ավիաընկերությունների հետ` Հայաստան թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Չեխական ավիաընկերության» (շաբաթական մինչեւ 7 չվերթ, իտալական «Alitalia»-ի (շաբաթը` երեք անգամ) եւ լեհական LOT-ի հետ, որը թռիչքները կսկսի հունիսին:




























