Ավստրալիայի բուժհաստատություններից մեկի աշխատակիցները զարմացել են` ընդունելով 55-ամյա հիվանդին, որի բիբն աստղի ուրվագիծ է ունեցել:

Ավստրալացին ասել է, որ մոտ 9 ամիս առաջ կռվի ժամանակ աչքին բռունցքի հարված է  ստացել: Միջադեպից կես տարի անց տղամարդու տեսողությունն սկսել է վատանալ: «Իմ բիբը բոլոր ծանոթներիս հիացնում էր: Ընկերներս անգամ կատակում էին, թե աչքերիս մեջ ողջ տիեզերքն է», տոժածի խոսքերն է փոխանցում «Life News»-ը:

Մասնագետները նրա մոտ կատարակտ են ախտորոշել, եւ առաջիկայում նրան ֆակոէմուլսիֆիկացիա է սպասվում: Հիվանդը խոստովանում  է, որ եթե խնդիրներ չլինեին, նա հաճույքով կպահեր իր «աստղին»: