Կիպրոսի կենտրոնական բանկը շարունակել է թուլացնել վերահսկողությունը ֆինանսական գործառնությունների նկատմամբ, թույլ տալով մինչեւ 300 հազար եվրոյի փոխանցումներ կատարել երկրի ներսում, ինչպես նաեւ մինչեւ 2 հազար կանխիկ եվրոյի դուրս բերում երկրից:
Բացի այդ, թույլատրվել է առանց վերահսկող մարմնի նախնական համաձայնության օտարերկրյա կազմակերպություններին վճարվող գումարի սահմանը 5 հազար եվրոյից հասցվել է 20 հազար եվրոյի: Մարտի 26-ից ի վեր վերահսկողությունը թուլանում է երկրորդ անգամ, բայց ընդհանուր առմամբ, Կիպրոսում պահպանվում է խիստ վերահսկողությունը կապիտալի շարժի նկատմամբ, հաղորդում է «Վզգլյադը»:
Հիշեցնենք, որ Կիպրոսը համաձայնել է իր բանկային հմակարգի վերակազմավորմանը՝ ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից 10 մլրդ եվրոյի վարկ ստանալու դիմաց: Բանկերի վերակազմավորումը ենթադրում է 40-80 տոկոսի չափով վնասներ: Վնասներ կկրեն նաեւ բանկերի բաժնետերերն ու արժեթղթեր ունեցողները:
Ավելի վաղ Կիպրոսի Վերահսկիչ պալատի նախագահ Ռեա Գեորգիուն հայտարարել էր, որ պետությանը չի բավականացնում 75 մլն եվրո՝ դեֆոլտից խուսափելու համար:



























