Ռիչմոնդի բնակիչ Էրիկ Բրաունին դատապարտել են 7 տարվա ազատազրկման դաշնային բանտում` Սպիտակ տանը պատկանող նկարահանող սարքավորումներով մեքենայի առեւանգման համար:
Առեւանգված մեքենայում ի թիվս այլ սարքերի եղել է հուշիչ սարքը, որ Բարաք Օբաման պարբերաբար օգտագործում էր հրապարակային ելույթների համար: Հանցագործի խոսքով, նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ իր գողացած բեռնատարը պատկանում է ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկատվական ապահովման վարչությանը, գրում է Life News-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Էրիկ Բրաունն իրեն մեղավոր է ճանաչել այս տարվա հունվարին: Սկզբնապես նրան երեք տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն Բրաունը համաձայնվել է պատժաժամկետի ավելացմանը, որ խուսափի 14 այլ դրվագներով մեղադրանքներից:




























