Աբխազիայում, այսօր՝ ապրիլի 12-ի գիշերը, Գուդաուտա քաղաքից 22 կմ դեպի հյուսիս 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով Իլիայի պետական համալսարանի սեյսմոլոգիական դիտարկման կենտրոնի տվյալները, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 02:31-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Ռիկզա գյուղի մոտ:
Ռուսաստանի ԱԻՆ Կրոսնոդարի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժը եղել է 4,6 մագնիտուդով:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուխումիից 45 կմ դեպի հյուսիս: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























