Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ընդունել է Լիտվայի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիտվայի հայ համայնքին վերաբերող, Լիտվայում հայկական մշակույթը ներկայացնելու հետ կապված, ինչպես նաեւ այդ ծրագրերին Սփյուռքի նախարարության աջակցությանը վերաբերող հարցեր:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հ. Հակոբյանը ներկայացրել է Սփյուռքի նախարարության ծրագրերը եւ հորդորել, որ Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն ունենան հատկապես համահայկական երիտասարդական ծրագրերին, ինչը նպատակ ունի խթանել մայրենի լեզվի, հայոց պատմության, մշակույթի իմացությունն ու հայ ինքնության պահպանումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սփյուռքի նախարարության հետ առավել սերտ համագործակցության արդյունքում նախարարության կողմից իրականցվող համահայկական ծրագրերում ներգրավվեն ոչ միայն Լիտվայի, այլեւ մերձբալթյան մյուս երկրների հայ համայնքների ներկայացուցիչները:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, Ա. Թունյանը Հ. Հակոբյանին համայնքի կողմից հրավիրել է Լիտվա՝ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























