Եվրահանձնաժողովը Կիպրոսին առաջարկել է վաճառել իր ոսկու պաշարների մեծ մասը՝ 400 միլիոն եվրոյի չափով դրամական միջոցներ ստանալու համար։ Ներկայիս գներով կղզին ստիպված է 13,9 տոննա ընդհանուր պահուստից իրացնել մոտ 10,36 տոննան։

Եթե Կիպրոսը համաձայնի վաճառքին, դա կլինի աշխարհում թանկարժեք մետաղի խոշորագույն միաժամանակյա վաճառքը՝ չորս տարվա ընթացքում, հաղորդում է BBC-ն։ 2009 թվականին Ֆրանսիայի ԿԲ-ն շուկա է հանել 17,4 տոննա ոսկի։

Ոսկու վաճառքը կարող է կղզու համար ԵՄ կողմից օգնություն ստանալու պայմաններից մեկը դառնալ։ Կիպրոսին, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 23 միլիարդ եվրո, որի մեծ մասը Նիկոսիան պետք է ինքը գտնի։