Եվրախումբը հաստատել է Կիպրոսի եւ միջազգային վարկատուների «Եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպայի ԿԲ, ԱՄՀ) միջեւ համաձայնությունը, ինչը թույլ կտա սկսել ազգային խորհրդարանների կողմից տրվող հակաճգնաժամային օգնության վավերացումը: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Յերուն Դեյսելբլումը` ամփոփելով եվրագոտու 17 երկրների ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Դուբլինում:

 «Կիպրոսին տրվող միջազգային օգնությունը կկազմի 10 մլրդ եվրո: 1 մլրդ կտրամադրի ԱՄՀ-ն, 9 միլիարդը` եվրագոտու կայունացման ֆոնդը»,- ասել է նա: Այժմ եվրոպական երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն այդ ծրագիրը, ինչը թույլ կտա միջոցները տրամադրել արդեն մայիսին, հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով` Կիպրոսը պետք է այդ ծրագրի մեջ 13 մլրդ եվրոյի ներդրում ունենա: Այդ իսկ պատճառով Նիկոսիան պետք է բյուջետային համախմբման լրացուցիչ քայլեր ձեռնարկի:

Դեյսելբլումը միաժամանակ ընդգծել է, որ մինչ միջազգային օգնության հաստատվցելը Կիպրոսում պետք է անցկացվի փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ ազգային օրենսդրության անկախ աուդիտ: