Հայաստանի առեւտրային բանկերի ժամկետանց պարտքերը 2013 թ. փետրվարի դրությամբ կազմել են 13,5 մլրդ դրամ: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի փետրվարի տեղեկագրում:

2012 թ. դեկտեմբերի համեմատ ժամկետանց պարտքերն ավելացել եեն մոտ 56%-ով: Դա հավանաբար պայմանավորված է «Արմավիայի» պարտքերով:

Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային ներդրումներում 2012 թ. վերջի 0,5%-ից 2013 թ. փետրվարին աճել է մինչեւ 0,8%:

Նշենք, որ բանկերի ընդհանուր վարկային ներդրումները 2013 թ. փետրվարին կազմել են 1,6 տրլն դրամ: