Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի նկատմամբ երկրորդ գործընթացն է սկսվել: Մուբարաքին ուղղաթիռով զինվորական հոսպիտալից տեղափոխել են դատարան: Նախկին նախագահին պատագարակով եւ բժիշկների ուղեկցությամբ են տեղափոխել Ոստիկանական ակադեմիայի շենք, որտեղ իրականացվում է դատաքննությունը, գրում է «Life News»-ը:
Հաղորդվում է, որ ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, առաջին լսումները ուղիղ կհեռարձակվեն նաեւ հեռուստատեսությամբ:
Հիշեցնենք, որ անցած տարի Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել էր ցմահ ազատազրկման` նրան մեղավոր ճանաչելով 2011թ. Թահրիր հրապարկում ընդդիմության ցույցի ժամանակ մարտական զենքի կիրառելու թույլտվության համար:
Հունվարին նրա փաստաբանները բողոքարկել էին այդ դատավճիռը: Վճռաբեկ դտարանի որոշման համաձայն` գործի վերաքննութամբ զբաղվում է դատական այլ ատյան: 2013թ. ապրիլի 7-ին Մուբարաքի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել` կոռուպցիայի մեղադրանքով:




























