Բալի կղզում վայրէջքի գնալու ժամանակ օդանավն ընկել է ծովը: Ինքնաթիռում գտնվել է 130 ուղեւոր:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր ուղեւորները ողջ են մնացել, հաղորդում է «ABC»-ն
«Lion Air» տեղական ավիաընկերությանը պատկանող օդանավը երկու մասի է բաժանվել եւ սկսել է սուզվել:
Դատելով կադրեցից` օդանավը ներկայումս գտնվում է ծանծաղուտում: Ուղեւորներին տարհանում են, տեղի իշխանությունները հավաստիացնում են, որ զոհեր չկան:




























