«Մագնիստսկու ցուցակին» ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ կայքում ապրիլի 13-ին հրապարակվել է 18  անուն պարունակող ցուցակ: Այն կազմված է երկու մասից ` «Գուանտանամոյի ցուցակ» եւ «արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտմանը մասնակցություն ունեցած անձանց ցուցակ»:

Առաջինում ընդգրկված են մասնավորապես ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ղեկավար (2005-2008 թթ.)  Դեյվիդ Էդինգթոնը, ԱՄՆ արդարադատության իրավական խորհրդատու (2001-2003էթթ.)  Ջոն Յուն  եւ այլք:

Երկրորդում հիմնականում դատավորներ, դատախազներ, թմրանյութերի դեմ պայքարի գործակալության աշխատակիցներ են եւ ՀԴԲ գործակալ:

«Ցուցակների պատերազմը մեր ընտրությունը չէ, սակայն մենք իրավունք չունենք չպատասխանել բացահայտ շանտաժին» ,-հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից: