ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիին հրավիրել է Կապիտոլիումի բլուր` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:

Պաշտոնական հրավերով նամակի տեքստը դրված է նաեւ Facebook-ում ANCA-ի էջում:

Ամենամյա միջոցառումը, որին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի անդամները, կկազմակերպվի ԱՄՆ Կոնգրեսի հայկական ֆորումի կողմից` Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության եւ ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների մասնակցությամբ: Այս տարի արարողությունը կվարի հայտնի հասարակական գործիչ Սարիկ Արմենյանը: