Աֆղանստանի անօրինական ներգաղթյալների նավը ջրասույզ է եղել Ինդոնեզիայի ափերի մոտ: Ներկայումս հաջողվել է փրկել 14 մարդու: Այս մասին հաղորդել են արտասահմանյան լրատվամիջոցները:
Լրագրողների տվյալներով` դեպքը պատահել է ուրբաթ օրը` Զոնդյան նեղուցում: Ներգաղթյալներից մեկը պատմել է, որ նավի վրա գտնվել են 72 հոգի: Մեծամանության ճակատագիրը մնում է անհայտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինդոնեզիան երկար տարիներ Աֆղանստանի անօրինական ներգաղթյալների համար հանդիսանում է Ավստրալիա թափանցելու առանցքային ջրային ուղի: Աֆղանների մեծ մասը ապաստանում են Ծննդյան կղզում:




























