Ֆրանցիսկոս Պապը 8 կարդինալներից կազմված կոմիտե է ստեղծել, որոնք լինելու են նրա խորհրդատուները Վատիկանի կետրոնական վարչական  մարմինը` Հռոմի կուրիան բարեփոխելու հարցում, որի հետ մի շարք եկեղեցական սկանդալներ են կապված:

Ֆրանցիսկոսի խորհրդատուների թվում են Չիլիի, Հնդկաստանի, Գերմանիայի, Կոնգոյի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Հոնդուրասի կարդինալները: Կոմիտեի քարտուղարը Իտալիայի արքեպիսկոպոսն է, հաղորդում է «Reuters»-ը:

Նշվում է, որ Բենեդիկտոս XVI-ը նոր հոգեւոր առաջնորդին գաղտնի հաշվետվություն է  թողել Կաթոլիկ եկեղեցու կենտրոնական վարչակազմում տիրող խնդիրների վերաբերյալ, որի մասին հայտնի է դարձել ներեկեղեցական տեղեկատվության արտահոսքից հետո: