Բալի կղզում ինքնաթիռի աղետի հետեւանքով տուժել է առնվազն 22 մարդ: Նրանցից 12-ին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ` թեթեւ վնասվածքներով, կոտրվածքներով եւ գլխուղեղի ցնցումներով:
Օդանավում գտնված անձանց թվի վերաբերյալ տեղեկությունները նախկինի պես հակասական են: Հստակ հայտնի է, որ հարյուրից ավելի են եղել` 130 կամ 172 մարդ: Բարեբախտաբար, հաստատվել է տեղեկությունը, որ կործանված ինքնաթիռի ուղեւորներից ոչ ոք չի զոհվել:
Նոր մանրամասներ է ներկայացնում AFP-ն, Lion Air մասնավոր ավիաընկերության Boeing 737 900 ER ինքնաթիռը շահագործվում է ընդամենը կես տարի, այն արտադրել են 2012թ.: Օդանավը ժամանել էր Ինդոնեզիայի Հարավային Ճավա նահանգի Բանդունգ քաղաք: Չնայած օդանավը վարել է փորձառու օդաչու, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը անցել է թռիչքուղու վրայից եւ ընկել ափի մոտ, նրա պոչամասն ընդհանրապես պոկվել է:
Վթարը կես ժամով խախտել է միջազգային օդանավակայանի աշխատանքը:




























