Այսօր` ապրիլի 13-ին, Պակիստանի հյուսիսարեւելյան շրջանում ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է 9 մարդ եւ վիրավորվել` 7 հոգի:

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AFP-ը, ժամային մեխանիզմով աշխատող պայթուցիկ սարքը գործի է դրվել Փեշավար քաղաքի մերձակայքում` ավտոբուսի մեջ: Քաղաքը հանդիսանում է Աֆղանստանի հետ սահմանակից Հայբեր Պահտունհվա նահանգի վարչական կենտրոնը:

Պատահարի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվել: