Ինդոնեզական կղզում ուղեւորատար օդանավի անհաջող վայրէջքի արդյունքում ավելի քան 40 մարդ է տուժել: Օդանավում գտնվել է անձնակազմի 7 անդամ եւ 101 ուղեւոր, որոնց մեծ մասն ավստրալացի զբոսաշրջիկներ են եղել: Նրանք բոլորը կենդանի են մնացել:
Աղետի ենթարկված «Boeing-737»-ը պատկանել է ինդոնեզական «Lion Air» ավիաընկերությանը: Աղետի պատճառները ճշտվում են, հաղորդում է «Վեստին»:
«Օդանավն արդեն գնում էր վայրէջքի, երբ հանկարծ նկատեցի, որ մոտենում է ծովին, հետո հաջորդեց հարվածը ջրի վրա: Ուղեւորները խուճապի մեջ էին` մտածելով, որ կխորտակվեն: Ես թողեցի իրերս եւ նետվեցի դեպի վթարային ելքը: Ես օդանավից դուրս եկա եւ լողացի ափ` մինչեւ փրկարարները կգային»,- «Associated Press»-ին պատմել է օդանավի ուղեւորներից մեկը:
Հիշեցնենք, որ Լոնդոնից թռչող «Boeing»-ը պետք վայրէջք կատարեր Դենպասար քաղաքի օդանավակայանում, սակայն մինչեւ վայրէջքը 50 մետր բարձրությունից ընկել էր ծովի վրա եւ կիսվել երկու մասի:




























