Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արեւելքում երկու ավտոբուսների բխման արդյունքում ավելի քան հարյուր մարդ է տուժել: Բախումից հետո, որը տեղի է ունեցել Լիմպոպո նահանգում, ավտոբուսներից մեկը հարվածել է  արգելապատնեշին եւ գլորվել լեռան լանջից:

Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, նրանք տուժածներին դուրս են բերում ավտոբուսներից: Հաղորդվում է, որ կան նաեւ զոհեր, որոնց հստակ թիվը չի նշվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ավտոբուսներից մեկում դպրոցականներ են եղել: