Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն վթարի է ենթարկվել: Նա եղել է պետական պահպանության ծառայությանը պատկանող «Dacia Logan» մեքենայի ղեկին:

Ինչպես հաղորդել է Ռումինիայի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահի մեքենայի առջեւից ընթացող ավտոմեքենան կտրուկ արգելակել է, եւ Բեսեսկուն հարվածել է նրան: Վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել, մեքենան աննշան վնասվել է, հաղորդում է «Ռոսբալտը»:

Կողմերը պայմանավորվել են ճանապարհատրանսպորտային  պատահարի մասին արձանագրություն չկազմել: