Ապրիլի 11-ին,   Շվեդիայում  71 տարեկան հասակում անժամանակ  կյանքից հեռացավ մտավորական եւ հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանը: 

Եվրոպայի Հայերի Համագումարը հայտնում է, թե նա երկար տարիներ իր ազդու մասնակցությունն է բերել թե' Իրանում եւ թե' Եվրոպայում  հայության ամենահուզող հարցերի շուրջ տարվող պայքարում: Նա ջերմեռանդ պաշտպանում եւ պայքարում էր Արցախի ազատագրական պայքարի վերջնական հաղթանակի, ինչպես նաեւ հայրենիքի զարգացման եւ ժողովրդավարացման համար տարվող պայքարին: 

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր ցավակցությունն է հայտնում Արամայիս Միրզախանյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: