Աշխարհառչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը «RTL» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանը` նախագահին խնդրելով «փոխել քաղաքականության կուրսը» եւ «դա անել հնարավորինս արագ», «Nouvelles d`Arménie»-ին:
Անդրադառնալով Սոցիալիստական կուսակցության քաղաքականությանը, նա ասել է. «Սոցիալիստական կուսկացությունն ինձ նյարդայնացնում է, որովհետեւ ամեն անգամ, երբ ինչ-որ բան կա հայերի համար, նրանք քվեարկում են մեր դեմ»: Ազնավուրը նկատի է ունեցել Հայոց ցեղասպանույթան ժխտումը դատապարտող օրենքը, որը ցանկանում էր անցկացնել Սարկոզին, բայց ձախերը նրան մեղադրում է էին նրանում, որ գործում է բացառապես նախընտրական նկտառումներից ելնելով: Այդուհանդերձ, նրանք քվեարկեցին օրենքի օգտին, որի առաջին նախաձեռնողները, հարկ է հիշել, որ հենց նրանք էին:




























