Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի ընկերուհին` Դարյա ժուկովան, դուստր է ծնել: Աղջկան անվանել են Լեյա Աբրամովիչ: Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում: Ծննդաբերությունը տեղի է ունեցել Նյու Յորքում:
Այն մասին, որ Աբրամովիչի ընկերուհին ծննդաբերելու է Նյու Յորքում, սկսեցին խոսել, երբ փետրվարի կեսերին Մանհեթընի մոտ խարիսխ ձգեց միլիարդատիրոջ Eclipse ահռելի զբոսանավը: Որոշ դիտորդներ անմիջապես ենթադրել էին, որ ԱՄՆ-ի ափերի մոտ նավի հայտնվելը կարող է կապված լինել օլիգարծի կնո հղիության հետ:
Աբրամովիչի եւ Ժուկովայի համար նորածինը երկրորդ երեխան է: 2009թ. ծնվել էր որդին` Աարոն Ալեքսանդրը: Լեյան 46-ամյա Աբրամովիչի 7-րդ երեխան է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Աբրամովիչը հինգ երեխա ունի նախորդ ամուսնությունից:




























