Չեռնոգորիայում, ապրիլի 24-ին, Բուդվա քաղաքի վանքում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն տեղի կունենա նորաստեղծ «Դեմոկրատական նախաձեռնություններ» կազմակերպության նախաձեռնությամբ:
Այս կազմակերպությունը ստեղծվել է Չեռնոգորիայում ապրող ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով, որը գլխավորում է Ամրամ Պետրոսյանը: Այս մասին Analitika.at.ua-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
«Կազմակերպության ստեղծման հարցի քննարկումը տեղի է ունեցել 2012-ի հոկտեմբերին, որին մասնակցել են ուկրաինական, հայկական, ռուսական համայնքների, ինչպես նաեւ Բելգիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























