2009 թ. տվյալներով, կաշառակերության ընկալման գործակցով Հայաստանը գրավել է 120-րդ տեղը։ Այսպիսին են Transparency International միջազգային հասարակական կազմակերպության հրապարակած տվյալները։
Ցուցակում ընդգրկված երկրների թիվը 180 է։ Միեւնույն ժամանակ 120-րդ տեղում են նաեւ Ղազախստանը, Բոլիվիան, Եթովպիան, Մոնղոլիան եւ Վիետնամը։
Ռուսաստանը եւ Ուկրաինան զբաղեցրել են 146-րդ տեղը։ Տաջիկստանը՝ 158-րդ տեղը, Կիրգիզիան՝ 162-րդ տեղը, Թուրքմենստանը՝ 168-րդ տեղը, Ուզբեկստանը՝ 174-րդ տեղը։ Ամենակոռումպացված երկրները Աֆղանստանն ու Սոմալին են, ամենաքիչ կոռումպացվածները՝ Նոր Զելանդիան, Սինգապուրը եւ Շվեդիան։




























