Սողանքների հետեւանքով Սոչիում 12 ուղեւորատար գնացքների երթեւեկը կանգնեցվել է։
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ հողը երերացել է հենց Վորկուտա-Ադլեր ուղեւորատար գնացքի տակ։ Վերջին պահին մեքենավարը հասցրել է կանգնեցնել գնացքը։ Դեպքի վայր են ուղարկվել Հյուսիսկովկասյան երկաթուղիների ավելի քան հարյուր մասնագետներ եւ օգնող մեկ գնացք։
Ինչպես հայտնել է «Մայակ» ռադիոկայանը, նախնական տվյալներով, ոչ մի ուղեւոր չի տուժել։ Մասնագետների կարծիքով, սողանքների պատճառը հորդառատ տեղումներն են եղել։
Ներկա պահին դեպքի վայրում վերականգնողական աշխատանքներ են կատարվում։




























