Նոր Զելանդիայի խորհրդարանը հավանություն է տվել նույնասեռ ամուսնություններն օրինականցնող օրինագծին: Օրենքին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 44-ը:

Նոր Զելանդիան դարձել է առաջին երկիրը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ թույլատրվել են նույնասեռ ամուսնությունները:

Օրենքն ուժի մեջ կմտնի օգոստոսի կեսերից, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին նույնասեռ ամուսնություններն օրինականացրել է նաեւ Ֆրանսիայի Սենատը: Նախկինում նման նորմեր ընդունվել են Բելգիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, ՀԱՀ-ի եւ այլ երկրների իշխանությունների կողմից: