Նոր Նորքում, Շենգավիթում եւ Երեւանի մյուս վարչական շրջաններում բոլոր խնդիրները նույնն են: Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ բոլոր տեղերում պետական կառույցները թերացումներ ունեն:

«Ժամանակն է, որ բոլորս սկսենք մեզանից եւ ուշքի գանք: Ձեռքներս ծալած չնստենք»,-ասաց նա՝ առաջարկելով զարգացնել բիզնեսը, քանի որ մենաշնորհը շատ վտանգավոր երեւույթ է:

Արմեն Երիցյանն առանձնացրեց նաեւ մասնավոր գործարանների խնդիրը, նշելով. «Ասել, որ հեշտ է լինելու՝ ոչ, բայց բոլորս միասին այդ ամենը պետք է անենք: Ծրագիր ունենալը մեկ խնդիր է, կյանքի կոչելը՝ մեկ այլ խնդիր, որը պետք է անենք միասին»:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ինչպես 911-ն է բոլոր ահազանգերին արձագանքում, այնպես էլ քաղաքապետ ընտրվելու դեպքում բոլոր խնդիրներին արձագանքելու են: