Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Իսպանիայում:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Իսպանիա-Թուրքիա տնտեսական համաժողովի ժամանակ Էրդողանի ելույթի պահին նրան են փոխանցել մի գրություն: Թուրքիայի վարչապետը դադարեցրել է ելույթը եւ սկսել շատ ուշադիր կարդալ իրեն փոխանցված գրությունը:

Ըստ ստացված տեղեկության, այդ հանելուկային գրությունը եղել է այդ պահին Թուրքիայում տեղի ունեցած բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալման մասին:

Ավելի ուշ լրագրողների հարցին Էրդողանը պատասխանել է, որ կան 40-ից ավել ձերբակալված զինվորականներ եւ այդ ամենով դատական համակարգն է զբաղվելու: