Երկու քրիստոնյա եպիսկոսպոսներին` Հալեպի հունաց պատրիարք Պավել Յազիգին եւ սիրիական ուղղափառների պատրիարք Մար Գրիգոր Յուհան Իբրահիմին առեւանգողները եղել են չեչեն գրոհայիններ:

Սիրիական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների խոսքով, «ճեճենների խումբը» կանգնեցրել է մեքենան, գերեւարել հոգեւորականներին եւ սպանել վարորդին: Առեւանգումը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանին, զինված գրոհայինների կողմից վերահսկվող տարածքում:

«Ինտերֆաքս» գործակալության տվյալներով, Գրիգոր Իբրահիմը գնացել էր Թուրքիայի հետ անցակետ, որ վերցնի Պավել Յազիգին, նրանց առեւանգել են ետդարձի ճանապարհին: