Երեւանցիների 53,6 տոկոսն իր նախապատվությունը տալիս է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այդ մասին ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը` ներկայացնելով Երեւանում ապրիլի 19-25-ը անցկացված հարցման արդյունքները:
Հարցվածներին հարցրել են, թե որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի: «Հարցման արդյունքները վկայում են, որ 48,3 տոկոսը կքվեարկեր Հայաստանի հանրապետական կուսակցության, 16, տոկոսը` «Բարգավաճ Հայաստանի», 7,4 տոկոսը` «Բարեւ, Երեւան» դաշինքի, 4,4 տոկոսը` Հայ ազգային կոնգրեսի, 4,2 տոկոսը` «Օրինաց երկիր» կուսակցության, 2,3 տոկոսը` ՀՅԴաշնակցության»,- ասել է Գեւորգ Պողոսյանը` հավելելով, որ սխալվելու հավանականությունը կազմում է +/- 3 տոկոս:
Նրա խոսքով, քարոզարշավի ամենասկզբից ընտրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ընտրությունների նկատմամբ: Հարցմանը մասնակցել է Երեւանի 1000 չափահաս բնակիչ:




























