Մահացել է ռուս հայտնի տնտեսագետ, ՌԴ նախկին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ալեքսանդր Լիվշիցը: Նախկին նախարարի մահվան մասին հաղորդել են «Ռուսալ» ընկերությունում, որտեղ նա աշխատել է որպես միջազգային եւ մասնագիտական նախագծերի գծով տնօրեն:

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, Ալեքսանդր Լիվշիցը ծնվել է 1946 թվականին: 1992 թվականից նա եղել է նախագահի վարչակազմի վերլուծական կենտրոնի տեղակալ: 1994-96 թվականներին եղել է ՌԴ նախագահի` տնտեսական հարցերով օգնական:1996 թվականին Լիվշիցը դարձել է փոխվարչապետ, երկրի ֆինանսների նախարար: 2001 թվականից աշխատել է «Ռուսալ»-ում: