Ռուսաստանը փորձում է ավելացնել իր տեխնիկայի առկայությունը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի վերջերս կայացած նիստը:

«Ռուսաստանը ի պատասխան գոյություն ունեցող մարտահրավերներին, փորձում է ավելացնել տեխնիկայի առկայությունը: Դա ողջունելի փաստ է»,-նշել է փորձագետը:

Նշենք, որ ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների, ռուսական կողմը մտադիր է ավելացնել Հայաստանում եղած ռազմական կործանիչների թիվը` նոր տեսակի կործանիչներ եւ այլ տեխնիկա բերելով:

Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ապրիլի 24-26-ը: Օրակարգում գտնվում էր 2012թ.-ի հոկտեմբերի 3-ին Հայաստանի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ ստորագրված արձանագրությունը, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմական բազաների տեղակայման համար հայկական կողմին պետք է հողային տարածքներ եւ անշարժ գույք փոխանցվեր: Արձանագրության համաձայն` բազայի վերակազմավորման համար նախատեսվում է հայկական կողմին որոշ հողային տարածքներ եւ անշարժ գույք փոխանցել: Երեւան ժամանած ռուսականան պատվիրակության կազմում գտնվող ՌԴ Պաշտապանության նախարարի օգնական գեներալ-գնդապետ Վալերի Եվնեւիչին է ընդունել ՀՀ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Կողմերը են քննարկել երկկողմանի ռազմական համագործակցության, ռուսական ռազմաօդային բաղադրիչ բազայի օպտիմալացման եւ մոդերնիզացման վերաբերյալ հարցեր: