ԱՄՆ Քոնեքթիկուտ նահանգի բարձրաստիճան դեմոկրատները սգում են նահանգի նախկին քարտուղար Ջուլիա Թաշջյանի մահը, հաղորդում է «The Denver Post»-ը:

Նահանգապետ Դենիել Մելոյն ասել է, որ Թաշջյանը «գրասենյակի արդիականացման հարցում մեծ առաջընթացի է հասել»: Նա ասել է, որ հիշելու է Թաշջյանի հպարտությունը` իր ամերիկահայկական ժառանգության համար: Թաշջյանը հայ փախստականների դուստր էր:

Ջուլիա Թաշջյանը մահացել էր 74 տարեկանում, սրտի նոպայից:  Նա նահանգի քարտուղարի պաշտոնն ստանձնել էր  1983 -1991 թթ-ականներին: