Հայաստոնում «ծնողազուրկ երեխաներ» երեւույթը տարածում գտավ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Հիշեցնենք, որ այդ ողբերգությունից հետո ամերիկահայ համայքն իր առջեւ խնդիր դրեց օգնել հայրենիքին:
Մի շարք այլ խնդիրներից բացի, նախատեսվել էր լուծել ծնողազուրկ երեխաների հարցը: Մասնավորապես, սփյուռից ստացված միջոցներով վերանորոգվեց անօթեւան երեխաների համար նախատեսված ապաստարանը: Այդ ժամանակներից էր գործարկվեց անօթեւան երեխաների վերականգնողական ծրագիրը, արդեն նոր` «Երեխաների աջակցության կենտրոնի» հիման վրա:
Մեկուկես տասնյակ անօթեւան երեխաները, նկատենք, որ այնքան էլ տպավորիչ թիվ չէ երեքմիլիոնանոց Հայաստանի համար: Եթե հաշվարկենք բանակչության թվի հետ տոկոսային հարաբերակցությունը, ապա չափազանց փոքր թիվ կստացվի: Սակայն դա չի նշանակում, որ մեզանում ամեն ինչ իդեալական է: Քանի որ յուրաքանչյուր երեխա մի ամբողջ աշխարհ է, ոչ թե տոկոս...
Եվրոպայի զարգացած երկրներում ձեռքն անցորդներին մեկնած երխա չես տեսնի: Անմիջապես ծնողներին պատասխանատվության կենթարկեն: Այնտեղ առավել տարածված է «թերթերի վաճառքը»:
Նշենք, որ անչափահաս մուրացիկների եւ թափառաշրջիկների գծով առաջատարը Լոռու մարզն է` ինը անչափահաս, այդ թվում` երեք աղջիկ: Անհասկանալի է, թե ինչու է հատկապես այդ մարզը հայտնվել առաջին տեղում: Տասը մարզերից վեցում ոստիկանությունը նման երեխաներ չի հայտնաբերել, իսկ Երեւանում անցած տարի միայն մեկ մուրացիկ է հայտնաբերվել: Կամ այստեղի ոստիկանները մատների արանքով են նայել փաստերին, կամ էլ մայրաքաղաքում մանկահասակ մուրացիկների հետ կապված խնդիրը լուծված է...
Սակայն հստակ է մեկ բան. անօթեւան երեխաներ հանդիպում են միայն խոշոր քաղաքներում, ուստի ավելի պակաս ուրբանիզացված մարզերում նման դեպքեր անցած տարի չեն հայտնաբերվել: Իսկ թե որքան է չափահաս թափառաշրջիկների ու մուրացիկների թվը, վիճակագրությունն այդ մասին լռում է...
Ալբերտ Խաչատրյան




























