Երեւան-Դամասկոս-Քամիշլի-Երեւան չվերթը, որը նախատեսված էր մայիսի 28-ին, հետաձգվել է հունիսի 5-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերության երեւանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հետաձգման պատճառները հայտնի չեն, իսկ նման նախաձեռնության հեղինակը Դամասկոսն է:

Հովհաննիսյանի խոսքով՝ հունիսի 5-ին Երեւանից Դամասկոս կուղեւորվի 12, իսկ Սիրիայից Հայաստան՝ 62 մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դամասկոս-էլ-Քամիշլի-Երեւան առաջին չվերթը կիրականացվի ապրիլի 16-ին: Այսպիսով, վերականգնվել է օդային հաղորդակցությունը Հայաստանի եւ Սիրիայի միջեւ: